Արմեն Գևորգյանն ընտանիքի հետ հանգստանում է Ֆրանսիայում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար և փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պաշտոնանկությունից հետո մեկնել է Եվրոպա, իսկ ավելի կոնկրետ՝ Ֆրանսիայի հանրապետություն:
Մի պահ նույնիսկ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Գևորգյանն ընդմիշտ կամ առնվազն երկար ժամանակով է մեկնել արտերկիր:
Սակայն Գևորգյանին մոտ կանգնած անձից «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նա արտերկիր է մեկնել ընտանիքի հետ միասին հանգստանալու նպատակով և մոտ ապագայում կվերադառնա Հայաստան»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: