Հիմա քչերին է հետաքրքրում Քեսաբը
Ամիսներ առաջ Քեսաբի մասին էինք խոսում բոլորով, բուռն քննարկում էինք Քեսաբի հետ կապված ամեն ինչ.մինչև Քեսաբի ազատագրվելը ահաբեկիչներից: Գրեթե բոլորը գրում էին «Save Kessab»: Այս ոճի մեջ փրկելու կոչը անգամ, ուկրաինական Դոնբասի մասին էր տարածվել Քեսաբից հետո,մեր բարեկամ եզդիների հետ կապված էլ:
Լավ,այդքան բուռն արձագանքում էինք,քննարկում էինք ու աղմուկ հանեցինք,իսկ հիմա?: Հիմա կարծես ոչ ոքի հետաքրքիր չէ, թե քանի հայ ընտանիք վերադարձավ Կիլիկյան Հայաստանի վերջին հայաբնակ շրջան, ինչպես են ապրում մարդիկ: Ինչու ոչ մի տեղ չկա ինֆորմացիա Քեսաբի ներկայի մասին?,Եթե կա ,բայց ես չեմ գտնում, խնդրում եմ ասեք:
Տիգրան Մկրտչյան. ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/360378337477131