Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծում Նոյվիդում
Հոկտեմբերի 19-ին Գերմանիայի Հյուսիսային Վեսթֆալիա երկրամասի Նոյվիդ քաղաքի կենտրոնական պուրակներից մեկում' Բեռլինյան հրապարակում, կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման արարողությունը, որն իրականացրեց Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Թեմի առաջնորդ Գարեգին Արքեպիսկոպոս Բեկչյանը:
Հանդիսավոր արարողությանը ելույթներով հանդես եկան Նոյվիդի քաղաքապետ Նիկոլաուս Ռոթը, Գերմանիայում ՀՀ դեսպանության խորհրդական Աշոտ Սմբատյանը, Նոյվիդի հայ համայնքի ատենապետուհի Ժենիկ Չաթաքը: