Էխ, եկեղեցի
Հուսիկ Պարթևը Տիրանի փեսան էր, ամուսնացել էր աղջկա հետ 12 տարեկան հասակում: Ամուսնության ձեռնարկողը Վրթանես կաթողիկոսն էր: Հուսիկը չէր սիրում իր կնոջը: Երբ կինը հղիացավ և ծնեց Պապին և Աթանագինեսին, նա լքեց կնոջը: Դա ինչ խոսք, անարգանք էր արքայական տանը: Սակայն Տիրանը ոչինչ անել չէր կարող: Երբ Հուսիկը վերադարձավ Կեսարիայից, թագավորը նրան դիմավորեց մայրաքաղաքից դուրս և հանդիսավորությամբ առաջնորդեց դեպի քաղաք:
Սա վկայությունն է այն մասին, որ Արշակունիները ուղղակի գերի էին Պարթևների ձեռքին:
Հետագայում Տիրանի և Հուսիկի միջև թշնամությունը առավել բորբոքվեց: Տիրանը ցանկանում էր պահպանել աշխարհիկ իշխանության գերակայությունը, իսկ Հուսիկը դեմ էր դրան: Տիրանը նաև հեթանոս կյանք էր վարում: Ի վերջո' Հուսիկ կաթողիկոսն արգելեց նման կենսակերպով իշխաններին եկեղեցի մտնել: Երբ արգելք հանդիսացավ նաև հայոց արքային, Տիրանի հրամանով Հուսիկին հենց եկեղեցում բրիչներով ու մահակներով ծեծելով սպանեցին:
Վահե Լոռենց, ֆեյսբուք: