ԴԺՀ-ն կանցնի Մոսկվայի ժամանակին
ԴԺՀ ներկայացուցիչները հոկտեմբերի 24-ին կքննարկեն Մոսկվայի ժամանակին անցնելու հարցը: Այս մասին հայտնել է ТАСС-ը՝ հղում տալով խորհրդարանի խոսնակին:
Ըստ Լիտվինովի՝ քննարկումը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 21-ին, սակայն լարված իրավիճակի պատճառով այն հետաձգվել է:
Մոսկվայի ժամանակին անցնելու պատճառը նա բացատրել է այն բանով, որ Դոնեցկն ու Մոսկվան գտնվում են նույն ժամային գոտում:
Ավելի վաղ, Ալեքսանդր Զախարչենկոն հայտնել էր, որ ԴԺՀ-ն Մոսկվայի ժամանակին կանցնի 2014թ-ի վերջին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝հղում տալով ТАСС-ին: