Եթե Եվան իր մի ոտքով կարողացավ նման արդյունքի հասնել, ապա պետք է պատկերացնել, թե նա ինչերի կհասնի իր մարմնի մյուս մասերով
Վերջին օրերի լրահոսի մոնիտորինգից պարզ է դառնում, որ Եվա Ռիվասի ոտքն իր ռեյտինգով անցել է Քիմ Քարդաշյանի հետույքին: Եթե Եվան միայն իր մի ոտքով կարողացավ նման արդյունքի հասնել, ապա պատկերացնել կարելի է, թե նա ինչերի կհասնի իր մարմնի մյուս մասերով:
Խնդիր չկա, Եվան իր «ռասկրուկտայի» հարցն է լուծում ու որոշել է գործի դնել իր ողջ «տաղանդը» փորձելով կրկնել «Հիմնական բնազդում» Շերոն Սթոունի հայտնի հնարքը: Բայց հանուն արդարության խոստովանենք, որ Եվան դեռ շատ ծիրանի կուտ պիտի ուտի, որ հասնի Շերոն Սթոունի հմայքին:
Ի դեպ, մի քանի կայքեր փորձեցին Եվայի քայլն արդարացնել «Եվային քարկոծելուց առաջ դիտեք այս տեսանյութերը» ձևակերպմամբ, ասել է թե' նրանից առաջ դա արել են նաև ուրիշները: Այդ նույն տրամաբանությամբ Ռիվասը կարող է զբաղվել նաև մարմնավաճառությամբ, քանի որ նրանից առաջ դա արել են նաև ուրիշները:
Մտածեք' նոր խոսեք:
Վահագն Արմենյան, ֆեյսբուք: