Ուկրաինայի կառավարությունը 3.1 մլրդ դոլար է հատկացրել գազի վճարման համար
Ուկրաինայի կառավարությունը 3.1 մլրդ դոլար է հատկացրել Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի վճարման համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
Նա ասել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը այսօր գազի հարցով բանակցություների է մեկնել է Բրյուսել:
«Մենք գազի հետ կապված վերջնական պայմանավորվածության ենք եկել ԵՄ-ի հետ»,-ասել է Յացենյուկը:
Այս մասին գրում է ТАСС-ը: