Յուրի Պրոդանը գազի հարցով ժամանել է Բրյուսել
Ուկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարար Յուրի Պրոդանը Ռուսաստանի պատվիրակությունից հետո գազի հարցով Բրյուսել է ժամանել մասնակցելու բանակցություններին:
Նա հրաժարվել է որև է մեկնաբանություն անել Եվրահանձնաժողովի հետ առաջիկա բանակցությունների վերաբերյալ:
«Մենք դեռ մեկնաբանություն չենք անի»,-ասել է նա:
Ներկա պահին տեղի է ունենալու Եմ-Ուկրաինա երկկողմ բանակցությունը: Ակնկալվում է, որ ԵՄ, Ռուսաստան և Ուկրաինան ժամանակավոր համաձայնության կգան Ուկրաինայի՝ Ռուսաստանին պարտք լինելու հարցով: Այս մասին գրում է ТАСС-ը: