Ուկրաինայում էբոլա վիրուսով վարակվելու հավանականությունը մեծ է
Ուկրաինայում էբոլա վիրուսով վարակվելու հավանականությունը մեծ է: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Վասիլի Լազորիշինեցը:
Ըստ նրա՝ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը սերտորեն համագործակում է օդային փոխադրամիջոցների անձնակազմի, պետական սահմանապահ և հարկային ծառայությունների հետ, որպեսզի վիրուսի՝ Ուկրաինա մուտք գործելը կանխվի:
Նա շեշտել է, որ բուժաշխատողների համար հարկավոր է հատուկ հանդերձանք գնել: Այս մասին գրում է Rambler.ru-ն: