Ռադոսլավ Սիկորսկին խոստովանել է, որ չի մասնակցել 2008թ Մոսկվայի բանակցություններին
Լեհաստանի նախկին արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին խոստովանել է, որ չի մասնակցել 2008թ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Տուսկի բանակցություններին: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Ես չեմ մասնակցել Մոսկվայի այդ բանակցություններին»,- ասել է Սիկորսկին և նշել, որ այդ բանակցությունների ձայնագրությանը գոյություն չունի: