Դոնբասի ընտրությունները կարող են անցկացվել դեկտեմբերին. Իրինա Գերաշենկո
Գերագույն ռադայի կողմից ընդունված օրենքի համաձայն՝ Դոնբասի ընտրությունները կարող են անցկացվել դեկտեմբերին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հարցով նախագահի հանձնակատար Իրինա Գերաշենկոն:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը ուժի մեջ է մտել Դոնբասի առանձին շրջանների հատուկ կարգավիճակի մասին ուկրաինական օրենքը, որով նախատեսվում է անցկացնել ընտրությունները դեկտեմբերի 7-ին: Այս մասին գրում է РИА Новости-ն: