Գերմանիան 20 մլն եվրո կտրամադրի Իրաքի փախստականներին
Գերմանիայի դաշնային կառավարությունը Իրաքի փախստականներին 20 մլն եվրո կհատկացնի: Այս մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը:
«Փախստականների իրավիճակը Իրաքում դրամա է հիշեցնում: Երբ մենք մտածում ենք առաջիկա ձմռան մասին, պարզ է դառնում, որ մենք պետք է ընդլայնենք մեր ջանքերը»,-ասել Ֆրանկ-Վալտեր Շտայն Մայերը:
Իրաքին մարդասիրական օգնություն տրամադրելու շրջանակներում Գերմանիայի կառավարությունը այս տարի ընդհանուր առմամբ 45 մլն եվրո է տրամադրել: