Կիևը մեղադրում է աշխարհազորայիններին գերիների փոխանակման գործընթացը կասեցնելու մեջ
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ աշխարհազորայինները կասեցրել են գերիների փոխանակման գործընթացը:
«Գերիների փոխանակման օգնության ուկրաինական միջգերատեսչական կենտրոնը շարունակում է իր աշխատանքները և անում է ամեն հնարավոր բան, որպեսզի բացահայտեն անօրինական ռազմական խմբավորումների մոտ գերի ընկածներին»,-հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն:
Ավելի վաղ Դոնբասի խաղաղ կարգավորման հարցով Ուկրաինայի նախագահի հանձնակատար Իրինա Գերաշենկոն հայտարարել է, որ աշխարհազորայինները ազատ են արձակել 822 գերու: Այս մասին գրում է РИА Новости-ն: