Ուկրաինայի փախստականները շարունակում են մնալ Ղրիմում. Ակսյոնով
Ուկրաինայի փախստականները շարունակում են մնալ Ղրիմում, չնայած նրան, որ նրանց նախազգուշացնում են Ռուսաստանի այլ տարածաշրջաններ տեղափոխվելու մասին: Այս մասին լրագրողներին է հայտնել Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Մենք չենք կարող դադարեցնել հոսքը: Ես հասկանում եմ, որ մարդիկ հեռանում են փորձանգից, բայց նրանք անդադար գալիս են, և անհնար է նրանց կանգնեցնել, չնայած այն հանգամանքին, որ մենք հայտարարում ենք, որ Ղրիմում չկան պայմաններ փախստականներին ընդունելու համար: Այդուամենայնիվ, փախստականների թիվը աճում է »,-ասել է Ակսյոնովը: