Բորիսենկոյի դեմ մահափորձը ահաբեկչություն է որակվել
«Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Վլադիմիր Բորիսենկոյի դեմ մահափորձը որակվել է որպես ահաբեկչություն: Այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի ծայությունը:
Միջադեպի հետ կապված նախաքննությունը հանձնարարվել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը Կիևում և նրա տարածաշրջանում:
Ըստ Անտոն Գերաշչենկոյի` ով Ուկրաինայի ՆԳՆ-ի խորհրդականն է, իրավապահ մարմինները մահափորձի հետ կապված 4 կասկած ունեն:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: