Կիևը պլանավորում է €1,5 մլրդ տրամադրել Դոնբասի վերականգնման համար
Ուկրաինայի իշխանությունները մտադիր են դեկտեմբերին €1,5 մլրդ տրամադրել Դոնբասի վերականգնման համար: Այս մասին հայտարարել է Դոնբասի վերականգնման հարցերով երկրի նախագահի հանձնակատար Իրինա Գերաշենկոն: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
«Մենք նախատեսում ենք €1,5 մլրդ տրամադրել: Գումարը կլինի եվրոպական և այլ երկրներից, Ամերիկայից»,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Ճապոնիան $6 մլն է հատկացրել Ուկրաինային Դոնբասի ենթակառուցվածքների վերականգնման համար և $1 մլն տուժածներին բժշկական օգնություն տրամադրելու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: