Տնտեսական առումով ի՞նչ խոշոր հաղթաթուղթ ունի Հայաստանը. պարզաբանում է Արմեն Պողոսյանը
Մեր տնտեսական վիճակն ավելի քիչ կախված է միջազգային հարաբերություններից, ԵՄ և ԵՏՄ անդամակցություններից և ավելի շատ պայմանավորված է ռեսուրսների մեր ոչ խելամիտ կազմակերպումից: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայաստանի սպառողների ասոցիացի»-ի նախագահ Արմեն Պետրոսյանը:
«Հայաստանը տնտեսական առումով ամենամեծ հաղթաթուղթն ունի: Աշխարհում ոչ մի երկիր չկա, որ էլեկտրաէնեգիայի նման ավելցուկ ունենա: Մենք ժամանակին արտադրել ենք 15.5 միլիարդ կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, որից մեր սպառումը 12 միլիարդ է կազմել, հիմա մեր արտադրությունը կազմում է 5.7 միլիարդ»,-նշեց բանախոսը:
Վերջինս ընդգծեց, որ տնտեսական առումով Հայաստանը մեծ օգուտ կկրի, եթե էլեկտրական էներգիայով տրանսպորտ շահագործի, որն ավելի էժան է և էկոլոգիապես ավելի մաքուր:
Վարդուհի Ստեփանյան