Ահաբեկչությունը կարող է հաղթահարել միայն միջազգային կոալիցիան. Նեչաև
Ահաբեկչությունը կարող է հաղթահարել միայն միջազգային կոալիցիան, սակայն ՆԱՏՕ-ն շարունակում է հրաժարվել նման համագործակցությունից: Այս մասին հայտարարել է Ավստրիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը:
«Միջազգային ահաբեկչությունը, որը չի խնայել նաև մեր երկրին, շարունակում է աճել: Միջազգային հանրությունը պայքարում է համաշխարհային այդ չարիքի հետ, սակայն Աֆղանստանում գտնվող միջազգային կոալիցիայի փորձը չի կարելի բավարար համարել»,-ասել է Նեչաևը՝ ելույթ ունենալով «Ահաբեկչությունը և էլեկտրոնային ԶԼՄ-ները» միջազգային տասներորդ համաժողովի ժամանակ:
«Համաշխարհային այդ չարիքին կարելի է հաղթել միայն միջազգային կոալիցիայի լայն շրջանակներում, որը համախմբված կլինի իր գաղափարների և գործողությունների մեջ»,-ասել է Ավստրիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը:
Այս մասին գրում է РИА Новости-ն: