Բաղդադում հերթական ահաբեկչությունների զոհ է դարձել 6 մարդ
Բաղդադում երեքշաբթի օրը հերթական ահաբեկչությունների հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, իսկ մոտ 30-ը տուժել է: Այս մասին հաղորդում են ՆԳՆ ներկայացուցիչները:
ՆԳՆ տվյալների համաձայն՝ 3 իրաքցի է զոհվել և ևս 9-ը վիրավորվել ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով Էդ-Դորա հարավային շրջանի շուկայում: Ծայրահեղականների կողմից իրականացված նմանատիպ դեպք է տեղի ունեցել Էլ-Բաբ էշ-Շարկի կենտրոնական թաղամասում, որի հետևանքով 2 բնակիչ է զոհվել: Եվս մեկ ռումբ է պայթել Էլ-Մադային հարավային ծայրամասում:
Նախօրեին Բաղդադում հերթական ահաբեկչության արդյունքում 20 մարդ է զոհվել:
Այս մասին գրում է ТАСС-ը: