Շվեդիան մտադիր է զարգացնել ՆԱՏՕ-ի հետ շփումները
Շվեդիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն դաշինքի հետ շփումները կարող են առավել մերձենալ: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել թագավորության վարչապետ Ստեֆան Լևենը՝ Տալինում պաշոնական այցով գտնվելու ընթացքում: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
«Շվեդիան առաջիկայում ևս կշարունակի ՆԱՏՕ-ից դուրս գտնվել: Սակայն հետագայում համագործակցությունը ռազմական դաշինքի հետ կարող է առավել սերտանալ», - հայտարարել է Լևենը: