Ռուսաստանը ենթադրում է երեքշաբթի օրը Ուկարինայի հետ գազային համաձայնագրեր կազմել
Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հույս է հայտնել, որ կհաջողվի Ուկրաինայի հետ ռուսական գազի մատակարարման վերաբերյալ մինչև մարտ ամսվա ավարտն ընկած ժամանակահատվածի համար փաստաթղթեր ձևակերպել: Գրում է Gazeta.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նովակը հույս է հայտնել, որ դա կհաջողվի իրագործել Բրյուսելում եռակողմ ձևաչափով անցկացվող գազային բանակցությունների ընթացքում:
«Պայմանավորվածությունները ձեռք են բերվել Միլանում: Մենք հույս ունենք, որ այսօր դրանք կձևակերպենք», - այդ մասին Նովակը հայտարարել է նախքան եռակողմ գազային բանակցությունների մեկնարկը: