Բրիտանական անօդաչու սարքերը պատրաստ են հարձակվել «ԻՊ»-ի դիրքերի ուղղությամբ
The Independent պարբերականի փոխանցմամբ՝ բրիտանական անօդաչու սարքերը պատրաստ են Իրաքում և Սիրիայում հարձակում իրականացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ: Գրում է Gazeta.ru-ն:
Ինչպես պարբերականը հայտնել է՝ Reaper ռազմական մոդելներն արդեն ժամանել են Աֆղանստանից և պլանավորվում է դրանք կիրառել իսլամական ծայրահեղականների տարածքի «հենց սրտում»: