Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է անում հրաժարվել քիմիական զենքի շուրջ կործանարար երկակի ստանդարտներից
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ԱՄՆ-ին հրաժարվել Իրաքում և Սիրիայում քիմիական զենքի վերաբերյալ կործանարար երկակի ստանդարտներից: Գրում է Russian.rt.com-ը:
ՌԴ-ի արտաքին գործերի գերատեսչության հայտարարության մեջ նշվել է, որ ի օգուտ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերի շուրջ ձևավորվող իրավական կամավորությունը և ընտրությունը Վաշինգտոնի համար վաղուց արդեն ավանդույթի են վերածվել:
Համապատասխան հայտարարություն տեղադրված է եղել ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում: