ՄԻՊ Կարեն Անդրեասյանի կոչը պատգամավորներին
Աժ հոկտեմբերի 21-ի նիստին շարունակվում էր մարդու իրավունքների պաշտպանի հաշվետվության քննարկումը: Ելույթ ունեցավ հիմնական զեկուցող, մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա հիմնականում կոչ արեց պատգամավորներին, որ համագործակցեն մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ:
«Եթե նույնիսկ այնպես է ստացվել, որ դուք չեք ցանկանում կապ հաստատել իմ տեղակալի, աշխատող մյուս 32 իրավապաշտպանների հետ, ապա հոգ չէ, անմիջապես ինձ դիմեք և ես կթողնեմ մյուս հանդիպումներս և հանդիպում կկազմակերպեմ ձեզ հետ, որի շրաջանակներում կքննարկենք հուզող հարցերը»,-ասաց Կարեն Անդրեասյանը:
Նա նաև հավելեց, որ մարդու իրավունքների պաշտպանը չի կարող տեսակետ հայտնել այն գործերի վերաբերյալ, որոնք դեռևս ամբողջովին չեն ավարտվել կամ չեն քննվել բոլոր տեսանկյուններով: Վերջում, ամփոփելով իր ելույթը, Կարեն Անդրեասյանն ասաց, որ իր տարիքը թույլ է տալիս իրականացնել այնպիսի գործունեություն, որը չեն կարող իրականացնել ավելի մեծ տարիքովները կամ երիտասարդները, ինչպես նաև անհրաժեշտ չէ, որ իր խոսքերն աղավաղեն և այլ տեսանկյունից ներկայացնել: