Կանադայի քաղաքներից մեկում «չեղյալ» են հայտարարել Հալոուինը սպիտակ արջերի պատճառով
Կանադայի Արվիատ քաղաքում, որն ունի 2300 բնակչություն, չեն անցկացնի Հալոուինի ավանդական երթերը փողոցներում սպիտակ արջերի պատճառով: Այս մասին հաղորդում է Slate Magazine-ը:
Այս տարի ծոցի ափին գտնվող քաղաքը սառույցով է պատվել: Սպիտակ արջերը սկսել են մոտենալ գյուղերին, եղել են դեպքեր, երբ նրանք մոտեցել են տներին:
Մասնագետների կարծիքով՝ արջերը դեռևս ոչ մի վնաս չեն հասցրել ոչ մեկին, սակայն սեպտեմբերին նրանցից մեկը հարձակվել է շան վրա: Այս մասին գրում է РИА Новости-ն: