Չեխիայի օդանավակայաններում ուղևորները բուժզննման կենթարկվեն էբոլա վիրուսի պատճառով
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջազգային թռիչքներ իրականացնող Չեխիայի բոլոր հինգ օդանավակայաններում երկիր ժամանող ուղևորները բուժզննման կենթարկվեն էբոլա վիրուսի հետ կապված: Օրական Չեխիա արտերկրից գրեթե 20 հազար մարդ է ժամանում: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Բոլոր ուղևորները դեռևս ինքնաթիռներում ստիպված կլինեն հատուկ հարցաթերթիկներ լրացնել՝ դրանում նշելով, թե որտեղ են գտնվել վերջին 42 օրերի ընթացքում (էբոլա տեդի ինկուբացիոն շրջանը 21 օր է տևում):
Եթե ուղևորներից որևէ մեկը հաղորդի, որ վերջերս եղել էբոլա վիրուսի լայն տարածում գտած աֆրիկյան երկրներում, ապա օդանավակայանում վերջինս ստիպված կլինի բժշկական զննման ենթարկվել և անհրաժեշտության դեպքում Պրահայի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվել: