«ԻՊ»-ը «Սատանաների» խմբավորում է. Քադիրով
Չենչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «Սատանաների խմբավորում» է: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
Դա սատանաների խումբ է, որոնց նպատակն է վաստակել մեծ գումար: Նրանք կատարում են Արևմուտքի և Եվրոպայի պատվերները և նպատակաուղված սպանում մուսուլմաններին: Նրանց պետք է ոչնչացնել, որտեղ էլ որ նրանք լինեն: Չեչնիայում մենք նրանց ոչնչացրել ենք,-հայտարարել է Քադիրովը:
Քադիրովը նաև սպառնացել է, որ իր տարածքից եթե, որևէ մեկը միանա «ԻՊ»-ին, ապա նա նրան կսպանի: