Ուկրաինայում դեռևս շատ անելիքներ կան. Էշթոն
ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ չնայած Մինսկի հրադադարի պայմանավորվածության իրականացման Ուկրաինայում դեռևս շատ անելիքներ կա: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
«Մեր այսօրվա քննարկումների ժամանակ մենք եկել են պայմանավորվածության, որ գնահատականը պետք է տանք հենց տեղում: Ես ևս մեկ անգամ ասել եմ, որ այն շատ անկայուն է»,-հայտարարել է Էշթոնը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Էշթոնը հայտարարել է, որ Եվրամիությունը դեռևս պատրաստ չէ մեղմել ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները: