Քաբուլում պայթյունի հետևանքով 4 զինծառայող է զոհվել
Երեքշաբթի օրը Քաբուլում պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն 4 աֆղանացի զինծառայող է զոհվել, տասնյակ քաղաքացիներ վնասվածքներ են ստացել:Այս մասին գրում է РИА Новости-ն:
Դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաքի արևմտյան հատվածում ավտոբուսի մոտ, որում զինծառայողներ են եղել: Պայթուցիկ սարքը կառավարվել է հեռակա կարգով: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով տարվում է հետաքննություն: