Դոնեցկի օդանավակայանում տեղի ունեցած հարձակումների հետևանքով 12 ուժային է զոհվել
Դոնեցկի օդանավակայանում երեկոյան տեղի ունեցած հարձակումների հետևանքով 12 ուժային է զոհվել, իսկ ևս 6-ը վիրավորվել: Այս մասին հայտնել է Դոնեցկի օդանավակայանը պաշտպանող աշխարհազորայինների ջոկատի հրամանատարը:
Ավելի վաղ ԴԺՀ վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն հայտնել է, որ ուժայիններն օդանավակայանում ամեն օր հարձակումներ են նախաձեռնում աշխարհազորայինների դիրքերի ուղղությամբ:
Նրա խոսքով՝ աշխարհազորայինները «գրեթե 100 %-ով վերահսկում են օդանավակայանի տարածքը», թեև հին տերմինալում մնում են «Աջ սեկտոր»-ի զինյալները:
Այս մասին գրում է РИА Новости-ն: