Վրաստանն այսուհետ Ճապոնիայի կողմից կարող է «Ջորջիա» անվանվել
Ճապոնիայի խորհրդարանը հաջորդ տարվա գարնանը կարող է քննարկել պաշտոնական փաստաթղթերում «Վրաստանը» «Ջորջիայի» անվամբ փոխարինելու հարցը: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Վրացական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ընթացքում նման հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի նախագահի խորհրդական Տենգիզ Պխալաձեն, ով պաշտոնական այցով Տոկիոյում գտնվելիս է եղել և այդ մասին տեղեկացել է ճապոնական կողմից:
Վրացական իշխանությունների կողմից Վրաստանի անվանման փոփոխության խնդրանքը բարձրաձայնվել է դեռևս 2009թ. գարնանը Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլա Վաշաձեի պաշտոնավարման ընթացքում: