Վարչապետն իրեն մեկուսացված է զգում կառավարությունում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրները բացահայտում են, թե ինչու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստերում վրա պրծնում այս կամ այն պաշտոնյային։ Սա կապված է այն փաստի հետ, որ Աբրահամյանն իրեն մեկուսացված է զգում կառավարությունում։
Բանն այն է, որ կառավարության նիստում հաճախ հայտնվում են հարցեր, որոնց մասին Հովիկ Աբրահամյանը գրեթե վերջին պահին է իմանում։ Երբ նա համապատասխան պարզաբանում է պահանջում հարցը օրակարգի մեջ խոթել փորձող պաշտոնյաներից,
նրանք պարզաբանում են, որ կատարում են հրահանգ և զարմանում. «Ինչի՞, Դուք տեղյա՞կ չեք, պարոն վարչապետ»։ Սա չափազանց նյարդայնացնում է Աբրահամյանին»։
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: