Դոնեցկի ռմբակոծությունները ստիպում են կասկածել հրադադարի պահպանման մեջ. Պուշիլին
Ուկրաինացի ուժայինների կողմից իրականացվող հրետանային անընդմեջ ռմբակոծությունները ստիպում են կասկածել, որ Կիևը պատրաստ է պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին Baltkom ռադիոկայանի հարցազրույցի ժամանակ հայտարարել է «Новороссия» ճակատի ղեկավար Դենիս Պուշիլինը:
«Հրետանային ռմբակոծությունների թվից կարելի է ենթադրել, որ Կիևը պատրաստ չէ պահպանել փխրուն հրադադարը: ԴԺՀ փոխվարչապետ Անդրեյ Պուրգինի հետ հանդիպման ժամանակ պայթյուն տեղի ունեցավ, մի քանի հոգի տուժեց: Եթե առավել ուժգին հարված լիներ, ապա 220 մարդ կզոհվեր, որոնք այդ պահին սրահում էին»,-ասել է Պուշիլինը:
Այս մասին գրում է РИА Новости-ն: