Ուկրաինացի զինյալները մեկ օրում 10 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը. աշխարհազորայիններ
Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության շտաբը հայտնում է, որ ուկրաինացի զինյալները մեկ օրում 10 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը, որի հետևանքով 2 խաղաղ բնակիչ է զոհվել:
«Մեկ օրվա ընթացքում գրանցվել է Ուկրաինայի կողմից հրադադարի ռեժիմի խախտման 10 դեպք: Կրակոցների են ենթարկվել Դոնեցկի, Նիկիշինոյի, Պետրոպավլովկի և Տրյոխիզբենկայի բնակիչները»,-հայտնում է աշխարհազորայինների շտաբը:
Այս մասին գրում է РИА Новости-ն: