Ուկրաինայի խնդիրը լուծելու համար վարկ է հարկավոր. Մերկել
Որպեսզի գազի մատակարարումը Ուկրաինա երաշխավորված լինի, հարկավոր է վարկեր տրամադրելու միջոցներ գտնել:
Այս մասին Բրատիսլավայում Սլովակիայի վարչապետի հետ բանակցություններում հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Խոսքը նրա մասին է, որ մենք միջոցներ գտնենք, որով հնարավոր է փրկել իրավիճակը: Մենք լավ ճանապարհով ենք ընթանում, սակայն դեռ չենք հասել նպատակին: ԵՄ-ն ցանկանում է որոշակի լուծում գտնել, սական բանակցություններ վարելու անհրաժեշտությունը դեռևս ակնհայտ է»,-ասել է Մերկելը:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: