Եմենում հերթական ահաբեկչության զոհ է դարձել 15 մարդ
Եմենի արևմուտքում երկուշաբթի օրը շիիթական ապստամբների դեմ ուղղված հերթական ահաբեկչության հետևանքով 15 մարդ է զոհվել:
Ականապատ ավտոմեքենան պայթել է Ռադաա քաղաքում ապստամբների դիրքերի մոտ: Զոհերի թվում կան երեխաներ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Ավելի վաղ քաղաքում նմանատիպ ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ:
Այս մասին գրում է РИА Новости-ն: