Հրադադարի մասին խոսք լինել չի կարող
Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության իշխանությունները անհնար են համարում հրադադարի մասին խոսակցությունները:
Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն՝ հղում տալով վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոյին:
«Այժմ արդեն հրադադարի մասին խոսք լինել չի կարող: Հարձակումները խաթարել են բանակցային գործընթացը»,-ասել է Զախարչենկոն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին կրակոցների զոհ է դարձել 10 մարդ:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости»-ին: