Եվրոպական հանձնաժողովն ու Կիևը համաձայնել են եռակողմ բանակցություններ վարել
Եվրոպական հանձնաժողովն ու Կիևը համաձայնել են Ուկրաինային գազ մատակարարելու հարցով եռակողմ՝ Ուկրաինա-Ռուսաստան-ԵՄ բանակցությունների հաջորդ փուլին:
Այս մասին հայտնել է «Нафтогаз»-ը:
Բանակցությունները տեղի կունենան երեքշաբթի օրը Բրյուսելում:
ԵՄ-ն և Ուկրաինան եկել են այն համաձայնության, որ բանակցությունների արդյունքը պետք է լինի միջանկյալ համաձայնությունը, որը կերաշխավորի գազի մատակարարումը Ուկրաինա:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Нафтогаз»-ին: