Ալկոհոլը մնում է ռուս տղամարդկանց մահվան առաջին պատճառը
Ալկոհոլը մնում է ռուս տղամարդկանց մահվան առաջին պատճառը: Միևնույն ժամանակ կանայք ավելի շատ են մահանում ինսուլտից: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն՝ հղում տալով ՌԴ առողջապահության նախարարությանը:
Տղամարդկանց մոտ մահվան առաջին պատճառը ալկոհոլն է, որից բխում են նաև դժբախտ պատահարների մեծ մասը:
Կանանց մոտ առաջնային խնդիրը առաջանում է ուղեղի անոթների հետ:
Այս մասին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Գրում է Rambler.ru-ն: