Պետդուման չի բացառում իր դիտորդների մասնակցությունը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ընտրություններին
Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ որոշ պատգամավորներ որպես դիտորդ կարող են հանդես գալ Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետությունների ընտրություններին: Այս մասին հայտնել է ТАСС-ը:
«Ես չեմ բացառում... դա մեր իրավասությունն է»,-նշել է Նարիշկինը:
Նա նաև նշել է, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի իշխանություններն առանձին հրավեր չեն արել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դումայի Կոմունիստական կուսակցության խմբակցությունը ծրագրել էր ուղարկել ութ պատգամավոր Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ընտրություններին մասնակցելու համար:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: