ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելության համար անօդաչու սարքեր տրամադրել
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է Ուկրաինայում ԵԱՀԿ-ի առաքելության համար անօդաչու սարքեր տրամադրել: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ բաց դասախոսության շրջանակներում:Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
«Միլանում հարցը լուրջ քննարկման է ենթարկվել, մենք հաղորդել ենք, որ պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ այդ առաքելության սարքավորումների համալրման համար, ուստի պատրաստ ենք անօդաչու սարքեր տրամադրել»,- հայտարարել է Լավրովը: