Արդյո՞ ք մաքսակետ կդրվի ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև. ի՞նչ են կարծում այս մասին քաղացիները
Եթե մինչև հոկտեմբերի 10-ը մեզանում ակտիվորեն քննարկվում էր Հայաստանի՝ ԵՏՄ հավանական անդամակցության հարցը, իսկ հիմա խոսվում է այն մասին, թե արդյոք անդամակցությունը չի ստիպի ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև մաքսակետ դնել:
Սա ակտիվ քննարկումների թեմա է դարձել ինչպես փորձագետների և նախարարների, այնպես էլ քաղաքացիների կողմից:
Մինչև պայմանագրի ստորագրումը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, անդրադառնալով մաքսակետի խնդրին, միանշանակ բացառել էր, որ ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև մաքսակետ կդրվի: Նախարարը հայտնել էր այն կարծիքը, որ ղարաբաղյան ապրանքները ՀՀ-ի միջոցով, առանց որևէ խոչընդոտի դուրս կգան մկիջազգային շուկա:
Օրերս այս հարցին էր անդրադարձել նաև ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը՝ կրկին բացառելով տարածքների միջև մաքսակետի անցկացումը:
Փորձագետների և քաղաքական գործիչների գերակշիռ մասը բացառում է մաքսակետի անցկացումը: Այս առնչությամբ վերջիններիս հետ համակարծիք է նաև քաղաքացիների մեծ մասը:
Իսկ ինչ կարծիքի են այս մասին քաղաքացիները: Վերջիններիս կարծիքը պարզելու համար, Operativ.am-ի թղթակիցը հարցում անցկացրեց 50 քաղաքացու շրջանում: Արդյունքում պարզվեց, որ հարցված քաղաքացիների 76 %-ը անհավանական է համարում ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև մաքսակետի անցկացումը, իսկ 24 %-ը կարծում էր, որ մաքսակետ ամեն դեպքում կդրվի:
Ինչպես տեսնում ենք՝ ԼՂՀ և ՀՀ տարածքների միջև մաքսակետի անցկացումը մեծամասամբ բացառվում է թե´ մեր, թե´ ԼՂՀ-ի կողմից: Սա բնական է, քանի որ դա կնշանակի երկու պետությունների հեռացում և Ղարաբաղի մեկուսացում: Բացի այդ, կնշանակի, որ ԼՂՀ-ն Հայաստանի մաս չի կազմում:
Վարդուհի Ստեփանյան