Լուռ թալանն ու հույս ներշնչող ալիքը
Կարծում եմ ամենամտազբաղ և քաղաքական ասպարեզից իրեն հեռու դասող հայն անգամ վերջին շրջանում փորձ է արել միանալ այն ալիքին, որը առաջացել է ներկայիս իշխանական ուժերի քայքայիչ քաղաքականության արդյունքում: Ալիք , որը պետք է հույս ներշնչի հուսալքվածներին, արտահայտի և պաշտպանի ժողովրդավարական սկզբունքները, ստեղծի բռունցք, որի մեկ հարվածով կքանդվեն կաստայացած իշխանական հիմքերը:
Հոկտեմբերի 10-ը զգուշացում էր, որ ոչ իշխանական բոլոր հարթակներով արտահայտեց պահանջ' երկրում անհապաղ բարեփոխումներ իրականացնելու: Իսկ իշխանական ուժերի' սառը, ասես խուսափող, մոտեցումը հանրային պահանջներին, վկայում է այն մարտավարության մասին, որը տարիներ շարունակ կիրառվում է նրանց կողմից: Դա լուռ թալանն է' այնքան ժամանակ, քանի դեռ Ժողովուրդը կուլ կտա:
Կոչ եմ անում հանրային բոլոր շերտերին լինել պահանջատեր. տեր կանգնել ԻՐԵՆՑ ԵՐԿՐԻՆ, պայքարել տոտալիտար ռեժիմի դեմ: Իշխանափոխությունը մեր երկրի օրակարգային թիվ մեկ հարցն է: Բոլորս միասին Հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակ մասնակցելու համապետական հանրահավաքին:
Ռաֆֆի Գյոզալյան. ֆեյսբուք: