Հանրապետության որոշ հատվածներում մերկասառույցի պատճառով մեքենաներ են արգելափակվել
Հոկտեմբերի 20-ին ժամը 05.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-Սառնակունք ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սիսիան հատվածում (30-րդ կմ) մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ձնաբքի և մերկասառույցի հետևանքով արգելափակված թվով 5 ավտոմեքենաներ:
«Վայքի ՃՇՇ» աշխատակիցների կողմից իրականացվել են ճանապարհի մաքրման և մշակման աշխատանքներ: