ԱՄՆ-ի օդուժը ռազմական օգնություն է ցուցաբերել Քոբանիին
ԱՄՆ-ի օդուժը Քոբանիին ռազմական օգնություն է ցուցաբերել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Փոխանցվում է, որ ԱՄՆ Կենտրոնական զինվորական հրամանատարությունը հայտնել է, որ սիրիական Քոբանի քաղաքը «ԴԱԻՇ»-ի զինյալներից պաշտպանող քրդական զորքերին օգնելու համար զենքի, զինամթերքի և դեղորայքի տեսքով օգնություն է նետվել օդից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Էրդողանը հրաժարվել էր ԱՄՆ-ի կողմից տրամադրվող զինամթերքից, որը պետք է հատկացվեր քրդերին: