Ավստրալիան հրաժարվել է մասնակցել «ԻՊ»-ի դեմ իրականացվող ցամաքային օպերացիային
Ավտսրալիան չի մասնկացելու Իրաքում իրականցվող ցամաքային օպերացիային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ավստրալական ԶԼՄ-ներին:
Փոխանցվում է, որ Բաղդադում այսպիսի հայտարարություն է արել Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոպը` Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ Ջաֆարի հետ ունեցած հանդիպման ժամանակ:
«Մենք օգնություն կտրամադրենք միայն Իրաքի կառավարությանը` խնդրելու և համաձայնության ժամանակ»,-հայտարարել է Բիշոպը: