Չինաստանը մերժել է ԱՄՆ-ին
Բոստոնում Չինաստանի պետական խորհրդի անդամ, երկրի արտաքին գործերի խորհրդական Յան Ցիեչին՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ ունեցած բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը կիբերանվտանգության ոլորտում գուցե չպսակվի հաջողությամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Չինացի քաղաքական գործիչը հայտնել է, որ դժվար կլինի այս ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցել կապված նրանց սխալ պրակտիկայի հետ:
Փոխանցվում է, որ ավելի վաղ ԱՄՆ-ի չինացի հաքերներին մեղադրել էր լրտեսության և կիբեր պատերազմ սկսելու մեջ: