Մակարևիչի ևս մեկ համերգ չեղյալ է հայտարարվել
Եկատիրինբուրգում չեղյալ է հայտարարվել Անդրեյ Մակարևիչի և "Креольское танго" նվագախմբի համերգը: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«Համերգը չեղյալ է հայտարարվել, իսկ տոմսերը կարող են ետ վերադարձվել»,-հայտարարել է "Городские зрелищные кассы" ընկերության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքուն չեղյալ էր համարել Անդրեյ Մակարևիչի «Оркестр Креольского Танго» խմբի համերգը՝ պատճառաբանելով, որ համերգը կարող է «ուկրաինամետ ելույթների» խթան հանդիսանալ: