Արևմտյան Աֆրիկան Էբոլայի պատճառով կկորցնի մի ամբողջ երիտասարդ սերունդ. Լիբերիայի նախագահ
Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը հայտնել է, որ երկրում Էբոլա վիրուսից զոհվել է ավելի քան 2 հազար մարդ: Այս մասին գրում է Associated Press-ը:
«Արևմտյան Աֆրիկայում կա վտանգ, որ կկորցնեն երիտասարդների մի ամբողջ սերունդ, վիրուսը կբերի նաև տնտեսական աղետի: Ոչ ոք ոչինչ չի մշակում, խանութները փակ են, փակ են բոլոր սահմանները», - ասել է նա:
Նա նաև հավելել է, որ վիրուսը շատ արագ տարածվում է, քանի որ անհրաժեշտ հակավիրուս չկա: