Պոլսահայ նշանավոր երգահան ու երաժշտագետ Համբարձում Լիմոնջյանը հայկական նոր ձայնագրության հիմնադիրն է
Պոլսահայ նշանավոր երգահան ու երաժշտագետ Համբարձում Լիմոնջյանը (1769 - 1839) հայկական նոր ձայնագրության հիմնադիրն է։ Միջնադարյան հայ երգարվեստի նմուշները, որոնք գրի էին առնված հատուկ հայկական նոտաներով (խազերով), Լիմոնջյանը կարողանում է վերծանել եւ փրկել կործանումից։
Նոր նշանների օգնությամբ 19-րդ դարում ձայնագրվել են նաեւ երեք մատյաններ' Շարակնոցը, Ժամագիրքն ու Պատարագամատույցը: Նրա ստեղծած ձայնագրությունը օգտագործվել է ոչ միայն հայկական, այլև արևելյան երաժշտության մեջ:
«Համբարձումյան նոտագրության» օգնությամբ կործանումից փրկվել են հազարավոր հայկական, թուրքական ու արաբական երաժշտական ստեղծագործություններ:
Լիմոնջյանը Օսմանյան կայսրության երաժշտական արխիվի հիմնադիրն է։
Հայե՛ր, գիտե՞ք, որ, ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/258831087575599/photos/a.258944524230922.1073741827.258831087575599/343654789093228/?type=1